Նոր օրենքով կհստակեցվի վարորդներին ծանուցագիր հանձնելու կարգը. newsbook.am
Կառավարության վաղվա նիստին գործադիրը հավանության է արժանացնելու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյան օրենսդրական նախաձեռնությունը` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», փոխանցում է [url=http://newsbook.am/?p=37390&l=am]Newsbook.am[/url]-ը:
Նոր օրենքը նպատակ ունի հստակ կարգավորել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների հանձնման ընթացակարգերը:
Ըստ այդ ընթացակարգի այսուհետ վարչական իրավախախտումների դեպքում, քաղաքացուն հասցեագրված տեղեկանք դիմումները պետք է հանձնվեն անձամբ հասցեատիրոջը, իսկ որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին։
Մանրամասները՝ [url=http://newsbook.am/?p=37390&l=am]այստեղ[/url]: