211652_close_icon
views-count2683 դիտում article-date 15:32 20-08-2014

ՀՀ գյուղնախարարն Արարատի մարզում ծանոթացել է խաղողի նորատունկ այգիներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Արարատի մարզ, որը վարելահողերի օգտագործման մակարդակով հանրապետությունում առաջատար է: Այստեղ առկա 25465 հեկտար վարելահողերից 2014 թվականին մշակվել է 22982 հեկտար` 2013 թ․21526 հեկտարի դիմաց կամ այս տարի մշակվել է վարելահողի 91 տոկոսը: Այցի սկզբում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Մասիս քաղաքում, ուր ներկայումս շինարարության փուլում է հանրապետությունում ամենախոշոր սպանդանոցներից մեկի կառուցումը, որն իրականացվում է 2013 թվականին հիմնադրված Ոսկե կացին ՍՊԸ-ի կողմից: Սպանդանոցի համար, որի նախագծային արժեքը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, Մասիս քաղաքի տարածքում ձեռք է բերվել 2,5 հեկտար հողատարածք, որի վրա կառուցվելու է շուրջ 6 հազար քառակուսի մետր շենքեր և շինություններ: Սպանդանոցը նախատեսված է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մորթի համար, ունենալու է Հալալ մորթի արտոնագիր և համալրվելու է ժամանակակից սարքավորումներով: Սպանդանոցի արտադրական հզորությունը կկազմի 1000 գլուխ ոչխարի մորթ և 300 գլուխ տավարի մորթ` մեկ հերթափոխում, - նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Բացի այդ, սպանդանոցին կից գործելու են մսի և ենթամթերքի տեսակավորման և փաթեթավորման, թափոնների վերամշակման արտադրամասեր և սառնարանային տնտեսություն: Սպանդանոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել հոկտեմբեր ամսին: Տեղեկացնելով, որ ներկայումս հանրապետությունում ընթացքի մեջ է ևս 5 սպանդանոցների շինարարությունը, նախարարը հույս է հայտնել, որ հետագայում կհաջողվի այդպիսի սպանդանոցներ կառուցել հանրապետության բոլոր մարզերում, ինչը հնարավորություն կընձեռի հետագայում օրենքի ուժով աստիճանաբար արգելել բակային մորթը: Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Մրգավան համայնք, որտեղ «Պռոշյանի կոնյակի գործարանը» հիմնել է կաթիլային եղանակով ոռոգվող 5 հեկտար ընդհանուր մակերեսով խաղողի նորատունկ այգիներ: Այստեղ հետագայում տեղադրվելու են նաև հակակարկտային ցանցե: Նախարարն այնուհետև եղել է գործարանի վերամշակման արտադրամասում, հետևել է բանջարեղենի մթերման և արտադրության ընթացքին: Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Ոսկետապ համայնքում, զրուցել գյուղացիների հետ և դիտակել բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքերը: Գյուղացիների տեղեկացմամբ այս տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ տեղադրված ֆերոմոնային թակարդների շնորհիվ լոլիկի ցեց վնասատուի դեմ պայքարն արդյունավետ է իրականացվել և բարձր բերք է սպասվում: Նախարարը գոհունակությամբ է արտահայտել մարզում ցորենի և գարու բերաքահավաքի արդյունքներից և նշել է, որ այս տարի ստացվել է 23000 տոննա ցորենի և 3500 տոննա գարու բերք: Ընդ որում, ցորենի միջին բերքատվությունը կազմել է հեկտարից 44 ցենտներ, իսկ գարու միջին բերաքտվությունը եղել է 40 ցենտներ: Նախարարն այցի ավարտին շրջայց է կատարել Բորոդինո պահածոների գործարանում ու հետևել է մթերման և արտադրության գործընթացին: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արարատի մարզում հետևել է հանրապետության ամենախոշոր սպանդանոցի շինարարության աշխատանքներին և ծանոթացել խաղողի նորատունկ այգիներին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Արարատի մարզ, որը վարելահողերի օգտագործման մակարդակով հանրապետությունում առաջատար է: Այստեղառկա 25465 հեկտար վարելահողերից 2014 թվականին մշակվել է 22982 հեկտար` 2013 թ․21526 հեկտարի դիմաց կամ այս տարի մշակվել է վարելահողի 91 տոկոսը: Այցի սկզբում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Մասիս քաղաքում, ուր ներկայումս շինարարության փուլում է հանրապետությունում ամենախոշոր սպանդանոցներից մեկիկառուցումը, որն իրականացվում է 2013 թվականին հիմնադրված «Ոսկե կացին»ՍՊԸ-ի կողմից: Սպանդանոցի համար, որի նախագծային արժեքը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, Մասիս քաղաքի տարածքում ձեռք է բերվել 2,5հեկտար հողատարածք, որի վրա կառուցվելու է շուրջ 6 հազար քառակուսի մետր շենքեր և շինություններ: «Սպանդանոցը նախատեսված է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մորթի համար, ունենալու է «Հալալ» մորթի արտոնագիր և համալրվելու է ժամանակակից սարքավորումներով: Սպանդանոցի արտադրականհզորությունը կկազմի 1000 գլուխ ոչխարի մորթ և 300 գլուխ տավարի մորթ` մեկ հերթափոխում», - նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Բացի այդ, սպանդանոցին կից գործելու են մսի և ենթամթերքի տեսակավորման և փաթեթավորման, թափոնների վերամշակման արտադրամասեր և սառնարանային տնտեսություն: Սպանդանոցի շինարարությունընախատեսվում է ավարտել հոկտեմբեր ամսին: Տեղեկացնելով, որ ներկայումս հանրապետությունում ընթացքի մեջ է ևս 5 սպանդանոցների շինարարությունը, նախարարը հույս է հայտնել, որ հետագայում կհաջողվի այդպիսի սպանդանոցներ կառուցելհանրապետության բոլոր մարզերում, ինչը հնարավորություն կընձեռի հետագայում օրենքի ուժով աստիճանաբար արգելել բակային մորթը: Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Մրգավան համայնք, որտեղ «Պռոշյանի կոնյակի գործարանը»հիմնել է կաթիլային եղանակով ոռոգվող 5 հեկտար ընդհանուր մակերեսով խաղողի նորատունկ այգիներ:Այստեղ հետագայում տեղադրվելու են նաև հակակարկտային ցանցե: Նախարարն այնուհետև եղել է գործարանի վերամշակման արտադրամասում, հետևել է բանջարեղենի մթերման և արտադրության ընթացքին: Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Ոսկետապ համայնքում, զրուցել գյուղացիների հետ և դիտակել բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքերը: Գյուղացիների տեղեկացմամբ այս տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ տեղադրված ֆերոմոնային թակարդների շնորհիվ լոլիկի ցեց վնասատուի դեմ պայքարն արդյունավետ է իրականացվել և բարձրբերք է սպասվում: Նախարարը գոհունակությամբ է արտահայտել մարզում ցորենի և գարու բերաքահավաքի արդյունքներից և նշել է, որ այս տարի ստացվել է 23000 տոննա ցորենի և 3500 տոննա գարու բերք: Ընդ որում, ցորենի միջինբերքատվությունը կազմել է հեկտարից 44 ցենտներ, իսկ գարու միջին բերաքտվությունը եղել է 40 ցենտներ: Նախարարն այցի ավարտին շրջայց է կատարել «Բորոդինո»պահածոների գործարանում ու հետևել է մթերման և արտադրության գործընթացին:

Նմանատիպ նյութեր