211652_close_icon
views-count1258 դիտում article-date 23:09 09-06-2014

Միլիդիո՞ւմ, թե՞ օիդում. Արմավիրի խաղողի այգիներին նոր արհավիրքն է սպառնում. տեսանյութ

Ռազմիկ Մանուկյանը մեկ շաբաթ է, խաղողի այգուց դուրս չի գալիս, հետևում է, որ սնկային հիվանդությունը չտարածվի ու վազերին չհասնի: Անձրևներին հաջորդող արևային եղանակն է խաղողի թշնամին: Մի քանի անգամ այգին բուժել է, բայց սնկային հիվանդությունները չեն նահանջել: Քանի դեռ եղանակը չի կայունացել, պիտի շարունակի բուժումը: Արմավիրի Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի մասնագետը հաստատում է` խաղողի այգիներում միլիդիում և օիդիում հիվանդություններն արագ բազմանում են: Ինչպես տարբերել` միլիդիո՞ւմ է, թե՞ օիդում: Գյուղատնտեսն այգետերերին զգուշացնում է, եթե հիվանդության փոքրիկ նշաններ անգամ կան, այգին ամբողջությամբ պետք է բուժել: Մասնագետը պնդում է` սնկային հիվանդությունների դեմը ժամանակին չառնելու դեպքում, այգու գոյությունը կարող է վտանգվել: Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի աշխատակցի խոսքով ` սնկային հիվանդությունների դեմ պայքարն արդյունավետ չի լինի, եթե ողկույզակերի դեմ չպայքարեն: Այգին լիովին առողջացնելու համար մի քանի տեսակի բուժանյութ պետք կգան: Կարևորը չմոռանալ` բուժանյութերը պղինձ պետք է պարունակեն: Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/29319] armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր