«Փյունիկի» կազմը համալրել են ամերիկացի ֆուտբոլիստներ Ջոն Լանդա Մատկինը և Էդգար Գոնսալեսը, ովքեր արդեն մարզվում են թիմի հետ, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա հարձակվող Ջոն Մատկինը ներկայացնում է Գուամի ազգային հավաքականը, որտեղ իր վերջին հանդիպումն անցկացրել է հուլիսին` խաղալով Մոնղոլիայի ընտրանու դեմ:
«Փյունիկի» հետ պայմանագիր ստորագրած 22-ամյա կենտրոնական կիսապաշտպան Էդգար Գոնսալեսը ժամանել է Լոս Անջելես Միսիոներոսից: