«Փյունիկ»-ը պայմանագիր ստորագրեց մեքսիկացի հարձակվողի հետ
«Փյունիկ»-ը պայմանագիր է ստորագրել մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոյի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը թիմին միացել էր 2 շաբաթ առաջ և հաջող փորձաշրջան է անցել:
24-ամյա Սեզարն ավելի վաղ հանդես է եկել Մեքսիկայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Մուրսիելագոս»-ում, ապա` ամերիկյան «Չիվաս»-ում: