1257 դիտում
15:49 19-08-2014
Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի վերջին փուլը
Օգոստոսի 19-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի վերջին՝ 8-րդ փուլը:
Ծրագրի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարարի անունից ողջունեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ձեզ փոխանցել նախարարի ողջույնը: Ձեր երազանքը իրականություն է դարձել, և դուք արդեն հայրենիքում եք: Այն օրերը, որ անցկացնելու եք Հայաստանում, անմոռաց են լինելու, շարունակվելու է կապը նոր ընկերների հետ, իսկ ընկերների շրջանակը թե՛ տարածքային, թե՛ քանակային առումով մեծանալու է: Նաև հայերեն եք սովորելու, ինչը շատ կարևոր է: Հայերենը մեր ինքնության խորհրդանիշն է: Հայրենիքում գտնվելու այս օրերին շփվեք միայն հայերենով»:
Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց մասնակիցների ծնողներին և հյուրընկալ ընտանիքներին վստահության, համագործակցության համար:
Ավանդույթի համաձայն նախարարի տեղակալը «Արի տան» շապիկ հագցրեց ծրագրի ամենակրտսեր մասնակցին՝ 13 ամյա Սերբան Ջորջ Լազարովիան Ռումինիայից:
Մասնակիցները դիտեցին «Արի տուն» ֆիլմը:
«Արի տուն» ծրագիրն իրականացվում է 2009 թվականից: Մեկնարկի տարում Հայաստան է այցելել աշխարհի 14 երկրից 14-25 տարեկան 317, իսկ 2010թ.՝ 560 երիտասարդ՝ աշխարհի 26 երկրից: 2011թ. «Արի տուն» կանչով Հայաստան եկավ ավելի քան 812 սփյուռքահայ պատանի՝ 35 երկրից, 2012 թ.՝ 912 երիտասարդ՝ 40 երկրից, 2013- -ին՝ 924 սփյուռքահայ՝ 36 երկրից: Այս տարի ծրագրին մասնակցել է 1075 պատանի և աղջիկ աշխարհի 38 երկրից: Առաջին անգամ ծրագրին մասնակցել է Տիգրանակերտի իսլամացած հայերի 48 հոգանոց խումբը, Արցախից 80 և Սիսիանից 16 պատանի և աղջիկ:
Ծրագրի վերջին՝ 8-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 13-18 տարեկան սփյուռքահայ 45 պատանի ու աղջիկ՝ ՌԴ-ից, Վրաստանից, Իսպանիայից, Գերմանիայից, Բելգիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լիբանանից, Սիրիայից:
Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Նախորդ փուլերի նման այս փուլում ևս նախատեսվում է 4-օրյա ճամբարային ծրագիր Ծաղկաձորում:
Նմանատիպ նյութեր
6176 դիտում
21:00 04-08-2017
Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
1748 դիտում
16:50 21-07-2014
Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը
3906 դիտում
17:40 03-07-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլը
Այս բաժնից
850 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը