Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների պատճառով Նիդերլանդները 300 մլն եվրո է կորցնում
Պատժամիջոցները, որոնք սահմանել է Ռուսաստանը Եվրամիության անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ, Նիդերլանդներին կստիպի կորցնել ամենաքիչը 300 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով Նիդերլանդների վիճակագրական ծառայությանը:
Միայն 2013 թվականին Ռուսաստան միրգ- բանջարեղենի, ինչպես նաև կաթնամթերքի արտահանումից ստացված եկամուտը կազմել է 500 մլն եվրո, որից 300 մլն եվրոն եղել է արտահանման մաքուր եկամուտը:
Նիդերլանդները հանդիսանում է աշխարհում գյուղատնտեսական ապրանքների 2-րդ խոշոր արտահանող երկիրը, որի 2 %-ն արտահանվում է Ռուսաստան: