Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը հրապարակվել է
Եվրամիությունն իր Պաշտոնական ամսագրում հրապարակել է մինչև 2017 թբականի հունվարի 31-ը Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետը երկարաձգելու մասին որոշումը, հաղորդում է Ria Novosti-ն:
Ավելի վաղ Մոսկվան այդ որոշումն անվանել էր «Բրյուսելի անհեռատես քաղաքականության շարունակություն»:
ՌԴ-ի դեմ տնտեսական սահմանափակումները ներառում են ԵՄ-ից ՌԴ սպառազինությունների ներմուծման ու արտահանման, ինչպես նաև ապրանքների ու տեխնոլոգիաների երկակի նշանակության պայմանագրերի էմբարգո: Էմբարգո է սահմանվել նաև Ռուսաստանի պետական բանկերի ու նավթային ոլորտի վրա: