Ռուսաստանը պատժամիջոցների պատճառով տարեկան կորցնում է 40 մլրդ դոլար
Ռուսաստանի տնտեսությունը արևմտյան պատժամիջոցներից տարեկան շուրջ 40 մլրդ դոլար է կորցնում, իսկ նավթի գնի նվազումից՝ 90-100 մլրդ դոլար: Այս մասին տեղեկացնում է Interfax_ը՝ հղում անելով ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին:
«Եթե խոսենք աշխարհաքաղաքականության մասին, ապա տեղի է ունեցել երկիր կապիտալի հոսքի կրճատում: Վարկերը և ներդրումային ռեսուրսները… որքա՞ն արժեն դրանք: Տարեկան մոտ 40 մլրդ դոլար»,-ասել է Սիլուանովը:
Ըստ Ռուսատսանի ֆինանսների նախարարության գնահատականի՝ 2014 թվականին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը նույնն է մնում՝ 130 մլրդ դոլար: Այս տարվա սկզբից մինչև հիմա նավթի գինը ընկել է 30%-ով: Ի դեպ, ռուբլու արժեզրկումը նույնպես 30%-ով է ընկել: