211652_close_icon
views-count2564 դիտում article-date 13:49 06-02-2021

Լուվրը ամսական կորցնում է 10 մլն եվրո. Լուվրն ու Վերսալը կարող են սնանկանալ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով

Ֆրանսիայի թանգարանները, որոնք ամիսներ շարունակ փակ են կորոնավիրուսային համավարակի կարխարգելման նպատակով սահմանված արգելափակումների պատճառով, գտնվում են սնանկացման եզրին, տեղեկացրել է Լուվրի և դեկորատիվ արվեստների ազգային դպրոցի ադմինիստրատոր Ֆրեդերիկ Ժըսեն, հայտնում է Tert.am-՝ հղում անելով ռուսական Взгляд ամսագրին:

«Մեծ կամ փոքր թանգարանները գրեթե ավերված են: Որոշ թվեր նշելու համար կարող ենք ասել, որ Լուվրը ամսական կորցնում է 10 միլիոն եվրո, Վերսալը 70 միլիոն կորցրեց անցյալ տարի», - նշել է Ժըսեն: Ավելի վաղ Լուվրը հայտնել էր, որ նախորդ տարի թանգարաններ այցելությունը նվազել է 70 տոկոսով:

Ավելի վաղ Ֆրանսիայի թանգարանների և արվեստի կենտրոնների շուրջ հարյուր ներկայացուցիչներ կոչով դիմել էին երկրի մշակույթի նախարարին ՝ իշխանություններին հորդորելով թույլատրել թանգարաններին՝ մասնակի վերսկսել իրենց աշխատանքները:

«Մենք խնդրում ենք, որ թանգարանները բաց լինեն նույն պայմաններով, ինչ խանութները: Կան թանգարաններ, որոնք օրական ընդամենը մի քանի այցելու են ընդունում, ավելի քիչ քան հացի խանութը: Հետևաբար, կարող եք դրանք բացել: Բնականաբար, Լուվրի կամ Վերսալի նման մեծ թանգարանները պետք է գործեն սահմանափակումներով: Բայց նրանք կարող են ամեն ինչ կատարելապես կազմակերպել, առկա է առցանց ամրագրման համակարգ », - հավելել է Ժըսեն ՝ զարմանալով, թե ինչու են բաց ոչ պարենային ապրանքների խանութները, որտեղ ժարժը շատ է, իսկ թանգարանները մնում են փակ:

Համավարակի տարածման սկզբից ի վեր Ֆրանսիայում վարակակիրների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 3.2 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 77 հազարը մահացել է

Նմանատիպ նյութեր