Մալազիական Boeing֊ի կործանման մեղավորները ահաբեկիչներն են․ Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մալազիական Boeing 777֊ը գնդակոծվել է ահաբեկիցների կողմից։ Այս մասին փոխանցում է Reuters֊ը։
Ըստ նախագահի խոսքերի՝ այն ողջ աշխարհին պայթյուն է նետել։
«Այսօրվա աղետը կրկին ցույց տվեց, որ ահաբեկչությունն ոչ թե լոկալ, այլ համաշխարհային խնդիր է։ Ուկրաինայի դեմ ներքին ագրեսիան ոչ միայն մեր խնդիրն է, այլև՝ եվրոպական և գլոբալ անվտանգության սպառնալիք»։
Հիշեցնենք, որ Boeing 777 ինքնաթիռը կործանվել է Ուկրաինայի Դոնեցկի մարզում, որի հետևանքով զոհվել է 295 մարդ։