Ստավրոպոլում ՃՏՊ-ից տուժած ՀՀ քաղաքացիները լուրջ վնասվածքներ չեն ստացել
Նախօրեին Երևանից Ստավրոպոլ մեկնող «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսի վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով Բուդենովսկի շրջանային հիվանդանոց է տեղափոխվել 17 մարդ: Ավտովթարը տեղի էր ունեցել Բուդենովսկի շրջանում` ժամը 17:05-ին: Վարորդը ճանապարհային ոստիկանության երկրամասային վարչությանը հայտնել էր, որ շարժման ընթացքում պայթել է հետևի ձախ անվադողը, ինչի հետևանքով վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը և այն շրջվել է:
Վարչությունում նշել են, որ ավտոբուսում չեն եղել անվտանգության ամրագոտիներ, ինչի բացակայությունն էլ հանգեցրել է նրան, որ վիրավոր ուղևորների թիվը մեծ է եղել:
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ճշտված տեղեկություններով ՌԴ Ստավրոպոլի մարզում ՀՀ քաղաքացիներին տեղափոխող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ուղևորները լուրջ վնասվածքներ չեն եղել։