211652_close_icon
views-count1749 դիտում article-date 17:59 06-11-2015

Տուլայի ՃՏՊ-ից տուժած 8 քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից

Ժամը 15.55-ին կապ է հաստատվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկի հետ, ով տեղեկացրեց, որ այս պահին ԲԿ-ում են գտնվում Նարինե Երեմիշյանը (ծնվ. 1961 թ.), Սարգիս Մկրտչյանը (ծնվ. 1966 թ.) և Քնարիկ Ռուշանյանը (ծնվ.1971 թ.), իսկ ութ քաղաքացի դուրս է գրվել: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 6-ին, ժամը 08.20-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ էր հաստատվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հերթապահի, այնուհետև բաժնի վարիչի հետ, ովքեր տեղեկացրել էին, որ ԲԿ է դիմել 10 քաղաքացի (Գևորգ Իսպիրյան (ծնվ. 1980 թ.), Նարինե Երեմիշյան (ծնվ. 1961 թ.), Կարեն Սաֆարյան (ծնվ. 1985 թ.), Ռադիկ Անտոնյան (ծնվ. 1972 թ.), Արկադի Համբարձումյան (ծնվ. 1992 թ.), Սարգիս Մկրտչյան (ծնվ. 1966 թ.) Կամո Մկրտչյան (ծնվ.1964 թ.), Սիրեկան Թադևոսյան (ծնվ. 1960 թ.), Ժորա Ռուշանյան (ծնվ.1998 թ.) և Քնարիկ Ռուշանյան (ծնվ.1971 թ.): Ժամը 08.18-ի դրությամբ ԲԿ-ում էին գտնվում Ս. Մկրտչյանը, Ն. Երեմիշյանը, Կ. Սաֆարյանը, Ռ. Անտոնյանը և Կ. Մկրտչյանը: ՏԿԱԻՆ

Նմանատիպ նյութեր