Երեկվանից Դոնեցկը կանգնել է ջրամատակարարման մեծ լուրջ խնդրի առաջ: Ինչպես տեղեկացնում է RiaNovosti գործակալությունը, դադարեցվել է Դոնեցկը խմելու ջրով ապահովող հիմնական զտիչ պոմպակայանի աշխատանքը:
Հայտարարության մեջ նշվում է, որ պատճառը եղել է էլեկտրահաղորդալարի վնասումը, իսկ ներկա պահին հնարավոր չէ ռազմական գործողությունների պատճառով ճշգրիտ ասել, թե վերականգնողական աշխատանքները երբ կարող են ավարտվել: Ւշխանությունները տարբերակներ են մշակում՝ քաղաքի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար: