211652_close_icon
views-count1020 դիտում article-date 11:44 18-08-2014

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 17-18-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Բագրատունյաց փողոցի 3-րդ նրբանցքի Հ. Ա.-ին պատկանող թիվ 21/3 տարածքում` 400 քմ խոտածածկ տարածք, Բաբայան փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում` 800 քմ բուսածածկ տարածք, Ապարանի լճի Կղզի կոչվող տարածքում` 3 հա խոտածածկ տարածք և ջերմահարվել՝ 5 եղևնի, Նորատուս գյուղում` 3 հա, Լոռու մարզի Շնող գյուղի «Խեչի տակ» կոչվող հատվածում` 1800 քմ, Նոր Հաճն քաղաքի գերեզմանատան մոտակայքում` 1,5 հա խոտածածկ տարածք, աղբ (7 քմ) և ջերմահարվել 30 ծառ, Աղվերան գյուղի մոտակայքում՝ «Չոր սար» կոչվող տարածքում` 1 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում` 200 քմ, Սզնյակ գյուղում` 5000 քմ, Արծվանիկ գյուղի մոտակայքում` 2000 քմ, Եղեգ-Նորաշենիկ միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում` 15 հա, «Թուզկապ»-ի գերեզմանատանը` 400 քմ, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում` 5 հա խոտածածկ տարածք և 10 կաղնի, Ջերմուկ քաղաքի Կեչուտի ջրամբարի մոտակայքում` 800 քմ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի գերեզմանատանը` 2000 քմ, Ամերիկյան թաղամասի մոտակայքում` 3 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր