17 ուկրաինացի զինվորականներ անցել են ՌԴ տարածք
Ուկրաինացի 17 զինվորականներ այս գիշեր հատել են Ուկրաինայի պետական սահմանը և հայտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում: Այս մասին հայտնել է ՌԴ Ռոստովի Դաշնային հետաքննչական բյուրոյի սահմանային վարչության մամլո ծառայության ղեկավար Նիկոլայ Սինիցինը:
«17 զինվորականներ, ովքեր խույս էին տալիս ռազմական գործողություններից, այսօր անցել են Ռուսաստանի Դաշնության տարածք»,-ասել է նա:
Ավելի վաղ հաստատվել էր այն տեղեկատվությունը, որ Ուկրաինական բանակի 438 զինվորականներ իրենց ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել են ռուս սահմանապահներին: Նրանցից 164-ը եղել են սահմանապահներ: