211652_close_icon
views-count4063 դիտում article-date 11:26 22-09-2022

55 ռուս զինվորականներ փոխանակվել են 215 ուկրաինացի ռազմագերու հետ, այդ թվում՝ «Ազով»-ի հրամանատարների

Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին, ինչպես նաեւ հիսունից ավելի ռուս զինծառայողների։ Մոսկվան, իր հերթին, Կիեւին է հանձնել ավելի քան 200 ուկրաինացի ռազմագերիների, այդ թվում՝ Մարիուպոլի Ազովստալ գործարանը պաշտպանող զինվորներին եւ հրամանատարներին։ Հաղորդում է BBC-ն։

Ուկրաինայի իշխանությունները հաստատել են փոխանակումն Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հեռարձակման ժամանակ։

«Մեր պաշտպանները տուն են վերադառնում,- մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հրապարակված հեռարձակումից մի հատված։- Որովհետեւ մեզ համար «մենք մերոնց չենք թողնում» արտահայտությունը օրենք է, այլ ոչ թե պարզապես բառեր»։

Իր հերթին Ռուսաստանը հանձնել է 215 ուկրաինացի զինծառայողի, այդ թվում՝ 124 սպայի։ Ազատ արձակվածների մոտ կեսը մասնակցել է Ազովստալի պաշտպանությանը, որոնց թվում են «Ազով»-ի հրամանատարներ Դենիս Պրոկոպենկոն եւ Սվյատոսլավ Պալամարը, ինչպես նաեւ «Ազով»-ի մարտիկ Դմիտրի Կոզացկին, ով հայտնի է դարձել գործարանի պաշտպանների իր լուսանկարներով։

Ազատ արձակումը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ։

Նմանատիպ նյութեր