211652_close_icon

10 ֆրանսիացի զինվորականներ անցել են իսլամիստների շարքերը

views-count1440 դիտում article-date 12:27 22-01-2015
Ավելի քան 10 ֆրանսիացի զինվորներ անցել են իսլամիստների շարքերը՝ գնալով Սիրիայում եւ Իրաքում ընթացող մարտական գոտում կռվելու: Այս տվյալները հաստատել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Ի դեպ՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշել է, որ նման դեպքեր չափազանց հազվադեպ են լինում, երբ նախկին զինվորականներին գրավում է զինված խմբերի արկածներին մասնակցելու հնարավորությունը: Հայտնի է, որ զինյալների կողմն անցածների շարքերում կան նաև արաբական բնակչության ներկայացուցիչներ, ինչպես նաև մահմեդականություն ընդունած բնիկ ֆրանսիացիներ:

Նմանատիպ նյութեր