211652_close_icon

Օձ՝ երևանյան բնակարաններից մեկի պատշգամբում

views-count2197 դիտում article-date 14:12 16-08-2014
Օգոստոսի 16-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: *** Օգոստոսի 16-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր