211652_close_icon
views-count1162 դիտում article-date 13:33 16-08-2014

Երիտասարդների միջազգային օրը՝ «Երևանյան ամառ» ծրագրում

Երիտասարդների միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրում ներառված բացօթյա դիսկոտեկ էր Ազատության հրապարակում։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետի անունից ողջունել է երիտասարդներին ու շնորհավորել տոնի առթիվ։ Երիտասարդության միջազգային օրվա մեծ դիսկոտեկը քաղաքապետարանը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։ «Դեռևս երկու շաբաթ էլ՝ մինչ օգոստոսի 31-ը, «Երևանյան ամառ» ծրագրի տասնյակից ավելի միջոցառումների, այդ թվում նաև մեկ փառատոնի կմասնակցեն երևանցիներն ու մեր մայրաքաղաքի հյուրերը։ Միջոցառումները թե՛ Երևանի կենտրոնի, թե՛ վարչական շրջանների հրապարակներում կլինեն։ Հատկապես օգոստոսին մեծ է սփյուռքահայերի հոսքը հայրենիք և, ինչպես այսօր այս դիսկոտեկում ենք տեսնում, ևս մի քանի միջոցառումներում մենք կմեկտեղենք երևանցիներին, տարբեր մարզերի, ինչպես նաև սփյուռքահայ երիտասարդներին և այդ միջոցառումները, այդպիսով, կծառայեցնենք նաև նրանց շփմանը, ընկերանալուն, համախմբմանը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Երևանի հանրահայտ դիջեյների լավագույն մշակում-ստեղծագործություններից էր կազմված երեք ժամանոց դիսկոտեկի ծրագիրը։ Դիսկոտեկը, մասնակիցների խոսքով, «Երևանյան ամառ»-ի ամենաթեժ միջոցառումներից էր։

Նմանատիպ նյութեր