Հետախուզվող` Արտաշատից
                        Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օգոստոսի 14-ին, ժամը 09.20-ին, Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կարեն Հ.-ին, որը օգոստոսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով: 
[i]ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

