Օգնության հասած փրկարարները հեռացրել են պատշգամբից կախված սալիկները
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, օգոստոսի 15-ին՝ ժամը 09.41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի պատշգամբից կախված են արտաքին երեսպատման սալիկներ, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են սալիկները` 1 քմ: