211652_close_icon
views-count1131 դիտում article-date 18:31 15-08-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 14-ից 15-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 24 դեպքից` 13-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը: Շորթման` 1, յուրացման և խուլիգանության 2-ական դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և կողոպուտի 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր