slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Կառավարության որոշումները համապատասխանեցվում են կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքներին
211652_close_icon

Կառավարության որոշումները համապատասխանեցվում են կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքներին

views-count1325 դիտում article-date 16:06 14-08-2014
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից փոխանցում են, որ փոփոխություններ կատարելով ավելի վաղ ընդունած իր երկու որոշումներում՝ ՀՀ կառավարությունը դրանք համապատասխանեցրել է ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքներին: Երևան քաղաքում ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգմանն օժանդակելու նպատակով կառավարությունը Երևանի քաղաքապետարանին հատկացրել է 4 մլրդ դրամ: Մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել, որպեսզի Երևանի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցներից մոտ 230 մլն ՀՀ դրամն ուղղվի Վիլնյուսի փողոցի շարունակությունը կազմող հատվածի կառուցմանը: ՀՀ կառավարությունը հաստատել է առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը, տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել՝ -«Ինտերնետ կառավարման սկզբունքները հաստատելու մասին» արձանագրային որոշմանը, -հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին և ժամանակացույցին:

Նմանատիպ նյութեր