904 դիտում
14:53 27-02-2014
Համապատասխանեցվում է Հայաստանի և Մաքսային միության երկրների օրենսդրությունը
Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոեշվել է «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման իրավասու մարմին է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Գործադիրը հավանություն է տվել «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշեն և Սադախլո պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» ծրագրին, որի նպատակն է ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված են միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, մարդկանց միջսահմանային շարժի ակտիվացմանը:
Կառավարությունը Բելառուսի Հանրապետությանը թույլատրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում սեփականատիրոջից սեփականության իրավունքով ձեռք բերել 0,3747 հա հողամաս` դեսպանության տեղակայման համար:
Նմանատիպ նյութեր
1223 դիտում
13:29 27-03-2014
Հայաստանի և Մաքսային միության օրենսդրական դաշտը համապատասխանեցվում է
1316 դիտում
17:28 01-10-2014
Հայաստանը Մաքսային միության երկրների մաքսային կաթսայից կստանա 150-200 մլն. դոլար. տեսանյութ
907 դիտում
14:23 20-03-2015
Վարչապետը մասնակցել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի նիստին
Այս բաժնից
463 դիտում
18:15 09-09-2024
Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
358 դիտում
17:58 09-09-2024
Ավան վարչական շրջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
376 դիտում
17:48 09-09-2024
Պանրի արտադրամասում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ