1386 դիտում
15:54 14-08-2014
Կառավարությունը կյանքի է կոչում արտահանումը խթանելու քաղաքականությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը փոխանցում է, որ ՀՀ կառավարությունը «Ռոյալ-Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի կողմից երեք հայտարարագրով ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է համապատասխանաբար մինչև 2015թ. մարտի 13-ը, մարտի 26-ը և մայիսի 29-ը:
Ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր արտադրանք՝ 3-ը 1-ում լուծվող սուրճ, որը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: Կազմակերպությունը կատարել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Կառուցվել է նոր արտադրամաս, հոսքագծերի մի մասը ներմուծվել է Եվրոպայից, մյուս մասը պետք է ներմուծվի սեպտեմբերին: Հաստոցների ուշացման պատճառով ընկերությունը չի հասցնի վերամշակել և ամբողջությամբ արտահանել ժամանակավոր ներմուծված հումքը, ուստի անհրաժեշտություն է առաջացել մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել վեց ամսով:
Հաջորդ որոշմամբ գործադիրը մինչև 2016թ. նոյեմբերի 10-ը երկարացրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Ինստիտուտը և Թայվանի Սինիկա ակադեմիան 2011թ. ստորագրել են Կովկասի տարածաշրջանում երկրաբանության բնագավառում հետազոտություն կատարելու հուշագիր: 2013թ. Հայաստան է ներմուծվել GURALP մակնիշի սեյսմոմետրի հինգ հավաքածու: Ինստիտուտի բնականոն գործունեությունն ապահովելու համար սեյսմոմետրերի շահագործումն անհրաժեշտ է նաև ապագայում, ուստի ներմուծված սարքերի մաքսային ժամկետը երկարաձգվել է ևս երեք տարով:
Կառավարությունը թույլատրել է «Արմենիա» հեռուստաընկերության կողմից ներմուծված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. օգոստոսի 2-ը, ինչի շնորհիվ ընկերությունը կիրականացնի տեխնիկական բարձր որակ ապահովող հեռուստահեռարձակում:
Նիստի օրակարգի հարցերից երկուսը վերաբերել են քաղաքացիական ավիացիայի հետագա զարգացմանը: Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում՝ կառավարությունը տարանջատել է ավիացիայի ոլորտի քաղաքականության մշակման, տեխնիկական կանոնակարգման և անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի գործառույթները, ինչը դրական ազդեցություն կունենա կարգավորիչ դաշտի նկատմամբ:
Այս նպատակով նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվելու է կառուցվածքային նոր ստորաբաժանում: Ակնկալվում է, որ «բաց երկնքի» ազատականացված քաղաքականությամբ կկանոնակարգվեն պետական կառավարման մարմինների գործառույթները, որոնք կհանգեցնեն վստահության մեծացմանը և մրցունակ ու կայուն ավիափոխադրումների ապահովմանը:
Նմանատիպ նյութեր
1187 դիտում
14:16 22-01-2015
Կառավարությունը արտահանումը խթանելու աննախադեպ քայլի է դիմում
1772 դիտում
14:41 05-10-2022
Հայաստանի կառավարությունը հավատարիմ է մնում բոլոր գործընկերների հետ նորարարությունը խթանելու գործին․ փոխվարչապետ
Այս բաժնից
781 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան
874 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան