Սարատակ գյուղում տուն է այրվել
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 04.53-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սարատակ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկրորդ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարատակ գյուղի 2-րդ փողոցի Հարություն Մանուկյանի թիվ 16 փայտյա տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.36-ին, մարվել՝ 08.00-ին:
Այրվել է փայտյա տնակը՝ ամբողջությամբ :