211652_close_icon
views-count2985 դիտում article-date 08:45 14-08-2014

ՔԿՀ պետն աշխատանքից ազատված չէ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, Երևանի նախկին ոստիկանապետ, գործազուրկ Ներսես Նազարյանը և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը թեժ մրցակցության մեջ են մտել ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության պետի պաշտոնի համար, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շտապեց «հանգստացնել» նրանց՝ ասելով, թե ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանը չի ազատվել աշխատանքից: -Պարոն Մանուկյան, ՔԿՀ պետի պաշտոնի համար երեք թեկնածուների միջև թեժ «կռիվ» է սկսվել: -Կրկնում եմ՝ ՔԿՀ պետն աշխատանքից ազատված չէ: -Բայց նա արդեն երկար ժամանակ է՝ աշխատանքի չի գալիս: -Այո, արձակուրդի մեջ է: -Եթե իր պաշտոնի համար կռիվ է գնում՝ նշանակում է, որ արձակուրդից հնարավոր է, որ էլ հետ չվերադառնա: -Եկեք տեսական հարցերին չպատասխանեմ՝ հնարավոր է, թե ոչ, բայց աշխարհում ամեն ինչ է հնարավոր: -Երբ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ ԱՆ-ում Հայկ Հարությունյանի ազատման հարցն է դրված, մեզ հետ զրույցում Հայկ Հարությունյանն ասել էր, որ երկրում չէ, արձակուրդի մեջ է, կգա, նոր կխոսի: Իսկ հիմա Դուք նշում եք, որ ինքն արձակուրդի մեջ է: Տարօրինակ է, որ արձակուրդից գալիս են, նորից արձակուրդ են գնում: Լավ, իսկ ե՞րբ վերջնականապես նա կվերադառնա արձակուրդից: -Տեղյակ չեմ՝ երբ կվերադառնա արձակուրդից: Ամեն արձակուրդի հրաման հո չե՞մ ֆիքսում ժամկետներով: Նախարարն այնքան ինֆորմացիա ունի մարսելու, որ պարտավոր չէ նման բաները ֆիքսել: -Ինչո՞ւ պաշտոնապես չեք հայտարարում, որ նա չի ազատվել աշխատանքից և արձակուրդ է գնացել: -Բայց ինչ է տեղի ունեցել, մարդը արձակուրդի է գնացել: Դուք գիտե՞ք՝ հիմա իմ համակարգում քանի բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որ այս պահին արձակուրդի մեջ են, բայց դա չի նշանակում, որ նրանք բոլորը ազատվելու են աշխատանքից»: Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր