Երևանում հրշեջ-փրկարարներն ու բժիշկները օգնության են հասել 4-ամյա երեխային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ
Երեկ՝ հոկտեմբերի 22–ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տրանսպորտային միջոցների համար կառուցված կանգառում երեխայի մատը արգելափակվել է նստարանի անցքի մեջ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Հրշեջ-փրկարարները օգնել են 4-ամյա Տիգրան Միքայելյանին՝ մատը դուրս բերել անցքից:
Բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ երեխան չի ստացել:
Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության բժիշկները:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի