Հայտնաբերվել են օձեր
Օգոստոսի 12-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Օգոստոսի 12-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Նիրվանա» հանգստյան գոտում օձ է նկատվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Օգոստոսի 12-ին, ժամը 08.59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցներում գտնվող տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: