Փրկարարներն են բացել բնակարանի դուռը
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 10.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 48ա շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: