211652_close_icon
views-count1094 դիտում article-date 14:43 12-08-2014

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մետաքսեի մահվան կապակցությամբ

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մետաքսեի ընտանիքին՝ բազմավաստակ բանաստեղծուհի, նվիրյալ հայրենասեր և հասարակական գործիչ Մետաքսեի մահվան կապակցությամբ: «Խորապես ցավակցում եմ ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին սիրված մտավորականի մահվան կապակցությամբ: Իր հրաշալի բանաստեղծություններով, հարուստ կենսափորձով, մարդկային ազնիվ նկարագրով և քաղաքացիական ակտիվ դիրքորոշումով Մետաքսեն մեր գրական և հասարակական կյանքի ամենավառ ներկայացուցիչներից էր, ում կորուստը խոր ափսոսանք է ծնում նրան ճանաչողների սրտում: Վստահ եմ, որ նրա թողած գրական ժառանգությունը և մարդկային պայծառ կերպարը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր