211652_close_icon
views-count2224 դիտում article-date 12:04 04-08-2014

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բարսեղյանների ընտանիքին՝ անվանի լեզվաբան և մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ: Այս մասին են տեղեկացնում ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: «Հովհաննես Բարսեղյանը մեր ավագ սերնդի այն նվիրյալ հայերենագետներից էր, ով տասնամյակներ շարունակ իր գործունեությամբ մեծ ավանդ բերեց թե՛ հայոց լեզվի ուսումնասիրության և թե՛ մայրենիի բարձրորակ մասնագետների պատրաստման գործին: Խորին ցավակցություն եմ հայտնում վաստակաշատ լեզվաբանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր