10486 դիտում
13:46 12-08-2014
Տավուշի մարզպետը հակառակորդի գնդակոծության հետեւանքով տներից զրկված Այգեպար գյուղի 2 ընտանիքներին բազմաբնակարան շենքում տուն է նվիրել
Տավուշի մարզի Այգեպար գյուղում հակառակորդի գնդակոծության հետեւանքով տները կորցրած երկու ընտանիքներին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նույն գյուղի բազմաբնակարան շենքում տուն է նվիրել:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը: Նրա խոսքով, համագյուղացիները արդեն նոր տուն են տեղափոխվում: Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտմանը, ասաց, որ այս գիշեր էլ է հակառակորդը կրակել, բայց, բարեբախտաբար, վիրավորներ չկան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Այգեպար գյուղում հակառակորդի կրակոցից գյուղի բնակիչներից մի քանիսը այրվածքներ են ստացել մարմնի տարբեր հատվածներում:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը: Նա նաեւ տեղեկացրել էր, որ երկու համագյուղացու տուն էլ հիմնահատակ այրվել է: «Տան պատերը քանդվել են, իսկ տունը գույքի հետ ամբողջությամբ այրվել է: Տան տերերը մարմնի տարբեր հատվածներում այրվածքներով հազիվ են փախել այդ փլատակներից: Բարեբախտաբար, այդ տներում երեխաներ չեն եղել»,- ասել էր գյուղապետը:
Նմանատիպ նյութեր
2755 դիտում
10:30 10-08-2014
Այգեպար գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
2976 դիտում
14:59 03-05-2014
Հակառակորդը 1,5 ժամ շարունակ կրակ է բացել Այգեպար գյուղի բնակիչների ուղղությամբ
Այս բաժնից
1255 դիտում
14:33 03-01-2025
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը․ Աղազարյան
778 դիտում
13:58 03-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ եղանակը՝ առաջիկա օրերին
616 դիտում
13:52 03-01-2025
Ամանորի օրերին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել է 10 ծնունդ