2994 դիտում
14:59 03-05-2014
Հակառակորդը 1,5 ժամ շարունակ կրակ է բացել Այգեպար գյուղի բնակիչների ուղղությամբ
Տավուշի մարզի Այգեպար գյուղում այսօր գյուղի հոգեւոր առաջնորդ, տեր Արամի կողմից գյուղի բնակիչների համար միջոցառում էր կազմակերպվել դպրոցի բակում, սակայն հակառակորդը կրակ է բացել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
Նա նշեց, որ բարեբախտաբար ոչ ոք չի վիրավորվել, սակայն կրակակահերթն ուղղված է եղել թե՛ հավաքված բազմության, թե՛ դաշտում աշխատող բնակիչների ուղղությամբ:
«Միջոցառում էր կազմակերպվել, որ մարդիկ ուրախանան, մի պահ կտրվեն այդ լարվածությունից, բայց արի ու տես, թե ինչ եղավ»,- ասաց գյուղապետը եւ ավելացրեց, որ հիմնականում տուժել են տները եւ ավտոմեքենաները, իսկ հակառակորդը կրակոցները դադարեցրել է, երբ հայկական կողմը պատասխան կրակ է բացել՝ նրանց լռեցնելու համար:
Նմանատիպ նյութեր
4317 դիտում
11:22 19-04-2014
Հակառակորդը կրակ է բացել դաշտում աշխատող Չորաթան գյուղի բնակիչների ուղղությամբ
1780 դիտում
21:21 12-11-2022
Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. Տուժել է մեկ քաղաքացի
Այս բաժնից
730 դիտում
12:02 23-01-2025
Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա
760 դիտում
11:22 23-01-2025
Պատերազմում կային նաև գեղեցիկ դրվագներ. պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը. Iravaban.net