Այգեպար գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 10-ին` ժամը 04.20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին է հայտնում ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը և իրականացրել հերթապահություն:
Պարզվել է, որ այրվում են 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին և 120քմ. մակերեսով Ա. Գ.-ին պատկանող տները:
Հրդեհն ինքնամարվել է. տներն ամբողջությամբ այրվել են: