26137 դիտում
12:49 12-08-2014
Բացառիկ ֆոտոռեպորտաժ և տեսանյութ՝ երեկ Վերին Լարսում 20 ժամից ավել տեւած կուտակումներից
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը բացառիկ ֆոտոռեպորտաժ է ներկայացնում երեկ` օգոստոսի 11-ին, Վերին Լարսի անցակետում 20 ժամից ավել տեւած կուտակումներրից:
Հարկ է նկատել, որ կուտակված մեքենաների շարասյունը 10 կիլոմետրից անցել է: Վրացիներն էլ իրենց անցակետն են փակել, քանի որ կուտակումը հասել է մինչեւ իրենց սահման: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]—ի թղթակցի հետ զրույցում կուտակման մեջ հայտնված հայերը պատմել են, որ հայերի նկատմամբ վերաբերմունքը ընդգծված բացասական է եղել եւ նրանց կարծես որքան հնարավոր է փորձել են երկար սպասեցնել: Հայերից յուրաքանչյուրից 100 ռուբլի են հավաքել ուղեբեռը չստուգելու համար, իսկ ով չի կարողացել վճարել, ժամերով սպասել է: Անգամ վճարողները 11 ժամ սպասել են մինչեւ անցակետը անցնեն:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ թեև Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից Հայաստանի ԱԳՆ-ին հայտնել են, որ Վերին Լարսի անցակետը բնականոն կերպով արդեն գործում է, բայց այնտեղից կուտակումների մեջ հայտնված քաղաքացիները մեզ հետ կապ էին հաստատել եւ նշել, որ կուտակումները ավելի մեծ թափ են ստացել: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը հայտնել էր, որ լուսադեմից այնտեղ են եւ. որեւէ դրական տեղաշարժ չկա:
Մինչեւ այդ Հայաստանի ԱԳՆ-ն, արձագանքելով հրապարակմանը, հայտնել էր, որ Վերին Լարսի անցակետում կուտակումներ են առաջացել մարդկանց` սովորականից ավելի մեծ հոսքի արդյունքում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ 7 ժամից ավելի ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում արտակարգ իրավիճակ է տիրում: Ինչպես փոխանցել էր SHAMSHYAN.com-ի թղթակիցը, մեքենաների՝ 10 կիլոմետրից ավելի ձգվող հերթ է գոյացել: Կանայք եւ երեխաները չեն դիմանում շոգին եւ սպասողական վիճակին: Պարբերաբար ուշաթափություններ են գրանցվում: Սակայն անցակետից չեն փոխանցել, թե ինչն է պատճառը, որ մարդկանց պահում են նման սպասողական վիճակում:
Սպասողական վիճակում հայտնված հայերը [color=#EF2929]SHAMSHYAN.com-[/color]ի միջոցով Հայաստանի արտգործնախարարությանը խնդրել էին կապ հաստատել անցակետի անձնակազմի հետ եւ ստեղծված իրավիճակի հետ կապված փորձեն լուծումներ գտնել: 20:00 [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղակիցը հայտնում է, որ քիչ առաջ նոր թույլ են տվել սահմանը անցնել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6712 դիտում
23:54 26-06-2015
Սկսած ՀՀ նախագահից` որեւէ մեկս թանկացման կողմնակից չենք. 3 ժամ տեւած ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
13098 դիտում
23:11 25-07-2014
Հակառակորդը 3 ժամից ավել է նռնականետերով կրակահերթ է բացել Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ
Այս բաժնից
976 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին
1084 դիտում
22:33 31-01-2025
ՊԵԿ նախագահը իրանական պատվիրակության հետ քննարկել է հայ-իրանական սահմանի մաքսային ընթացակարգերը
1714 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am