Լրագրողը գողացել է Բահրեյնի մշակույթի նախարարի բջջայինը
Մարոկկացի լրագոողուհին գողացել է Բահրենի Մշակույթի նախարար Մայի բինտ Մուհամեդ ալ-Խալիֆայի բջջային հեռախոսն այն ժամանակ, երբ վերջինս հանդիպում է ունեցել ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ: Այս մասին է հայտնում TopNews-ը
Մշակույթի նախարարը լրագրողների հետ հանդիպումից հետո ոստիկանություն է ահազանգել և հայտնել բջջային հեռախոսի կորստի մասին:
Տեսաձայնագրությունները դիտելուց հետո պարզվել է, որ նախարարի հեռախոսը դրված է եղել սեղանին և լրագրողուհիներից մեկն այն դրել է իր պայուսակը: Ավելի ուշ ոստիկանները ձերբակալել են լրագրողուհուն՝ հարցաքննելու նպատակով: