2426 դիտում
09:42 12-08-2014
Պուտինը նոր ֆորմա՞տ է ձևավորում․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Սոչին, անկասկած, ավելի շատ նոր, քան հերթական հանգրվան է։ Խնդիրը հասկանալն է, թե ինչի հետ գործ ունենք՝ նոր բանակցային՝ Մինսկի խմբին զուգահեռ եւ աստիճանաբար խումբը դուրս մղող, այսինքն՝ ֆորմատի փոփոխության տանող գործընթացի՞ հետ, որ նախաձեռնում է Ռուսաստանը, թե՞ ընդամենը բանակցային գործընթացում աշխուժանալու փորձերի միջոցով Արեւմուտքի հետ, այսպես ասած, առեւտրի նախադրյալներ եւ գործիքներ ստանալու փորձի հետ, որ կիրառում է Պուտինը ներկայիս Արեւմուտք-Ռուսաստան լարվածության, Ռուսաստանի տոտալ մեկուսացման քաղաքականության ֆոնին։
Չի բացառվում, որ Պուտինի մաքսիմումը նոր ֆորմատի ձեւավորումն է, իսկ մինիմումը՝ Արեւմուտքի հետ քիչ թե շատ հաջող առեւտուր անելը։
Ակնհայտ է, որ եթե բանակցային գործընթացը սկսի տեղավորվել մեկ տերության միանձնյա թելադրանքի շրջանակում, հատկապես Ռուսաստանի, որի համար կովկասյան տարածաշրջանն ու ղարաբաղյան խնդիրը դարձել են Արեւմուտքի դեմ շանտաժի հարմար տարածք, ապա, չնայած Սոչիից հետո ենթադրվող կայունությանը, ապակայունացման հավանականությունն է ավելի մեծանում, ինչը չի բխում Հայաստանի շահերից։
Հետեւաբար՝ Հայաստանի շահերից բխում է անել ամեն ինչ Մինսկի խմբի ֆորմատի եթե ոչ բացառիկությունը, ապա գերազանցությունն ու գերակայությունը պահելու համար։ Եվ այս հարցում պետք է անմիջական ու գործնական շահագրգռություններ ցուցաբերեն նաեւ մյուս երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3724 դիտում
09:26 19-01-2021
Փաշինյանը նոր թիմ է ձևավորում. ինչ գործընթացներ են սկսվել․ «Ժողովուրդ»
1721 դիտում
22:58 17-02-2014
Արցախում ձևավորում են աշխատանքային խումբ` «Սեղմված գազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության նպատակով
1091 դիտում
13:17 18-02-2015
Հայաստանի լավագույն ձևավորում ապահոված դպրոցներն արժանացան մրցանակների
Այս բաժնից
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1708 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»