3973 դիտում
09:31 12-08-2014
Ավազակային հարձակման դեպք՝ Շիրակի Ոսկեհասկ գյուղում․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում օրերս ավազակային հարձակման դեպք էր գրանցվել: Օգոստոսի 8-ին երկու հոգի դիմակավորված մուտք էր գործել գյուղացիներից մեկի բնակարան, դաժանորեն ծեծի ենթարկել տանտիրուհուն` 79-ամյա Գեղեցկուհի Մանուկյանին, տարել ոսկյա զարդերը եւ 3000 ԱՄՆ դոլար: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ծեծի ենթարկված Գեղեցկուհին կարծիք հայտնեց, որ հանցագործները շատ լավ տեղեկացված են եղել եւ միայն գյուղացիները կարող էին հանցագործներին պատմած լինել, թե ինքը ինչ «գործ է սկսել»:
Տուժածի խոսքերով՝ երեկոյան՝ ժամը 1:00-ի սահմաններում, ինքը գնացել է մառան` դեղ բերելու: «Դեղը բերեցի, տաբլետկաներս ընդունեցի ու պառկեցի: Երեւի մի քիչ աչքս կպել էր, մեկ էլ արթնացա ու մտքովս անցավ՝ կարող է տան դուռը չեմ փակել: Մեկ էլ տանս մեջ տեսնեմ երկու հոգի, երկուսն էլ դիմակավորված: Նրանցից մեկը բարձրահասակ էր, մյուսը կարճոտ էր: Լրիվ սեւ էին հագած: Գլխներին սեւ բան կար քաշած, ձեռքներն էլ սեւ ձեռնոցներ էին հագել ու իրենց ճակատից էլ լույս քցող բատարեյ կար: Ինձ ասացին, թե ուր են ոսկիներդ, ես էլ ասացի՝ չունեմ: Վզիցս քաշեցին պոկեցին վզնոցս, ականջօղերս ու մատանիս էլ տարան: Հետո ասացին, թե փողերդ ուր է, ասացի՝ չունեմ: Բարձրահասակ մասկայովն ինձ ասեց՝ եթե փող չունես, բա ինչով էս տներդ ռեմոնտ անում»,-պատմեց Գեղեցկուհի Մանուկյանը` հավելելով, որ մինչ գողերը փորձել են կապել իր բերանը, նա այդ ժամանակ օգնություն է կանչել: Նշենք, որ Գեղեցկուհի Մանուկյանն ապրում է միայնակ»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1708 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»