211652_close_icon

Օբաման ու Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի իրադրությունը

views-count1384 դիտում article-date 23:45 11-08-2014
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ քննարկել է Ուկրաինայի հարավ֊արևելքում տիրող իրավիճակը։ Այս մաիսն հայտնում է Reuters֊ը։ Երկու պետությունների ղեկավարների զրույցը տեղի է ունեցել այսօր։ Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Պյոտր Պորոշենկոյի և Ժոզե Մանուել Բարոզուի հեռախոսազրույցի մասին։ Նրանք քննարկել են Դոնբասի իրադրությունը, ինչպես նաև Լուգանսկի համար հումանիտար առաքելություն իրականացման վերաբերող հարցեր։

Նմանատիպ նյութեր