Պուտինն ու Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի իրադրությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի արևելքի իրադրությունը։ Այս մասին հայտնում է INERFAX֊ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին։
Ըստ նրա խոսքերի՝ 2 երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ռուս֊ուկրաինական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։
«Շոշափվել է Ուկրաինայի հարավ֊արևելքում մարտական գործողությունների շրջանում կրակի հնարավոր դադարեցման թեման»,֊ ասել է Պեսկովը։