ՕԵԿ-ը խուճապային վիճակում է.168.am
Դեռևս հուլիսի 21-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրել էր որոշում, որով ՕԵԿ-ին պարտավորեցրել էր վերականգնել Ագրարային համալսարանին պատկանող ավտոտեխսպասարկման կայանի, ՕԵԿ-ի կողմից ապօրինի կերպով ապամոնտաժված ծածկը՝ չթույլատրելով կատարել որևէ այլ շինարարական աշխատանք, գրում է [url=http://168.am/2014/08/11/395742.html]168.am[/url]-ը:
Չնայած դրան՝ ՕԵԿ-ը շարունակում էր Ագրարային համալսարանին պատկանող տարածքում ապօրինի շինարարությունը, ընդ որում, որպես կանոն գիշերային ժամերին, չունենալով ո´չ շին թույլտվություն և ո´չ էլ քաղաքաշինական նորմատիվային որևիցէ փաստաթուղթ: Փաստը երեք անգամ արձանագրվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության կողմից կազմված ակտերով և արձանագրությամբ: ՕԵԿ-ի կողմից իրականացվող՝ ապօրինի շինարարության հետ կապված, Համալսարանի ահազանգերին ի պատասխան՝ ժամանած ոստիկաններին, քաղաքա-պետարանի աշխատակիցներին և մյուս պատկան մարմիններին ՕԵԿ-ը գցում էր մոլորության մեջ, թե ինքը շինարարություն է իրականացնում Աբովյան 43/1 հասցեում, այլ ոչ թե Տերյան 74-ում (համալսարանի տարածքում):
Մանրամասները՝ [url=http://168.am/2014/08/11/395742.html]այստեղ[/url]: