211652_close_icon
views-count1293 դիտում article-date 19:44 09-12-2015

Նյութապես շահագրգռելով քաղաքացու՝ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ

2015 թվականի դեկտեմբերի 6-ին «News.am» էլեկտրոնային կայքում հրապարակված «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցնում է կեղծիքներով» վերտառությամբ հոդվածի համաձայն՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Ազատության հրապարակում հայտարարել է, որ ի թիվս այլ խախտումների, արձանագրվել է նաև թիվ 7/33 տեղամասի դիմաց կայանված «Գազել» մակնիշի ավտոմեքենայում քաղաքացիներին գումար բաժանելու դեպք: Նյութապես շահագրգռելով՝ քաղաքացու հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր