Կանադայում ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է ԱՄՆ֊ի 3 քաղաքացի
Կանադայում Cessna 182 տեսակի ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է ԱՄՆ֊ի 3 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։
Թեթև շարժիչով ինքնաթիռը կործանվել է կանադական Օնտարիո նահանգում, որում գտնվող ԱՄՆ֊ի քաղաքացիները եկել էին Կանադա հանգստանալու։
Ներկայումս դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։