211652_close_icon
views-count3149 դիտում article-date 17:44 10-08-2014

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ԱՆ-140 ուղևորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել: Այս մասին է տեղեկանցում ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Իրանի ժողովրդի համար այս ծանր պահին Նախագահ Սերժ Սարգսյանը հեռագրում նաև ցավակցություն է հայտնել հանգուցյալների հարազատներին ու մերձավորներին:

Նմանատիպ նյութեր