16237 դիտում
17:11 10-08-2014
Գյուղացիները պնդում են, որ երիտասարդը Կարճաղբյուր գյուղի մոտ գտնվող Սևանա լճի հատվածում ջրահեղձ է եղել․ ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող Սևանա լիճ լողանալու նպատակով մտել է Ծովակ գյուղի մի բնակիչ, ում արդեն մի քանի ժամ է բնակիչները որոնում են, և կան կասկածներ, որ ջրահեղձ է եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատված են ժամանում ՀՀ ԱԻՆ ՓԾ Սևանի ջրասուզակը, ովքեր որոնողական աշխատաքներ են կատարելու երիտասարդ տղային հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի մասին տեղեկացվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և Ոստիկանության Վարդենիսի բաժին:
***
18:00
Քիչ առաջ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color] էին ահազանգել գյուղացիները և հայտնում էին, որ մինչև այժմ ջրասուզակները չկան, ժամանել են միայն Վարդենիսի ոստիկանները, ովքեր էլ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ ոչինչ չեն կարողանում ձեռնարկել՝ պատճառաբանելով, որ իրենք անելիք չունեն, այդ գործով պետք է զբաղվեն փրկարարներն ու ջրասուզակները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակի մասին արդեն տեղեկացվել է Փրկարար ծառայության պետի տեղակալ Արման Ցոլակյանին, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել է, որ ջրասուզակները դեպքի վայր են մեկնել հատուկ տեխնիկայով և տարածությունը բավականին հեռու է, և որոշ ժամանակ անց նրանք կհասնեն դեպքի վայր:
19:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Սևանի ջրասուզակը լճից դուրս է բերել Ծովակ գյուղի բնակիչ 27֊ամյա Արկադի Վարդանյանի դին։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Վարդենիսի ոստիկանապետ Վալերի Բաղյանի գլխավորությամբ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի