211652_close_icon

Օձ է հայտնաբերվել Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում

views-count2786 դիտում article-date 14:15 10-08-2014
Օգոստոսի 10-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 167 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին է տեղեկացնում ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր