Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հյուսիսային առանձին հատվածներում, երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ:
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 12-13-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում օգոստոսի 13-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 18-23մ/վ, կա անձրևի փոքր հավանականություն:
Օգոստոսի 10-12-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: