1521 դիտում
11:35 09-08-2014
«Փոքր Մհեր» ռազմակրթահամալիրի մոտակայքում այրվել է 2000 քմ բուսածածկույթ
Օգոստոսի 8-9-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին է տեղեկացնում ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում՝ «Փոքր Մհեր» ռազմակրթահամալիրի մոտակայքում, այրվել է 2000 քմ բուսածածկույթ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շաղարշիկ թաղամասում՝ մոտ 1 հա, Սյունիք գյուղում՝ 1.5 հա, Սիսիան քաղաքի Գայի փողոցում՝ 100 քմ, Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում՝ 1300 քմ, Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ 15-20 հա, Այգեհովիտ գյուղի «Աղիյալ» կոչվող հանդամասում՝ 1 հա խոտածածկ տարածք, Մ-4 միջպետական ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի (15-րդ կմ) մոտակայքում գտնվող անտառում՝ 8 հա բուսածածկույթ:
Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցում այրվել է 1500 քմ, Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ 500 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Նմանատիպ նյութեր
1519 դիտում
13:18 17-10-2019
Դիլիջան քաղաքում այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1748 դիտում
16:08 20-09-2020
Զովունի գյուղում այրվել է մոտ 1․6 հա բուսածածկույթ
1124 դիտում
20:53 24-08-2021
Արագած գյուղում մոտ 10 հա բուսածածկույթ է այրվել
Այս բաժնից
1363 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
778 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին